Թուրքիայի արեւելյան շրջաններում տեղի ունեցած երկրաշարժին զոհ է գնացել 51 մարդ։
Ցնցումը գրանցվել է Էլազիգ նահանգում, լուսաբացին՝ փլուզելով տներ ու մզկիթների մինարեթներ։ Էպիկենտրոնը եղել է Քարաքոչան քաղաքի ընդերքում։
7Օ հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ։ Փրկարարներն այս պահին աշխատանքներ են տանում փլատակների տակից մարդկանց ազատելու համար։
Երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 3Օ հերերկրաշարժային ցնցում։ Երկրաշարժի ալիքը զգացվել է հարեւան Դիարբեքիրի, Թուչելիի եւ Բինգյոլի գավառներում։