Մատչելի հղումներ

Պենտագոնի մուտքի մոր ոստիկանների վրա կրակ բացած անձը սպանվել է ոստիկանների պատասխան կրակոցի արդյունքում։


Կալիֆորնիայի 36 ամյա բնակիչ Ջոն Փաթրիք Բեդելլը, կրակ է արձակել երկու ոստիկանների վրա։Բեդելլը մահացել է ոստիկանների կողմից պատասխան կրակոցի արդյունքում։ Նա մահացել էր հիվանդանոց տեղափոխվելուց հետո։ Ոստիկանները ստացել են ոչ լուրջ վնասվածքներ։ Պաշտոնյաների համաձայն Բեդելլը իր վրա կրել է 2 հրացաններ։ Նրա մեքենայում նույնպես զենք է հայտնաբերվել։ Ոստիկանությունը հայտնում է, որ վերջինս մենակ է գործել, նրա այս քայլի պատճառները հայտնի չեն։ Չկան նաեւ նրան ահաբեկչության մեջ կասկածելու փաստարկներ։ Associated Press-ը սակայն հայտնում է, որ վերջինս կասկածվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման հետ կապեր ունենալու մեջ, նա ունեցել է նաեւ խնդիրներ ոստիկանության հետ։ Պաշտոնատար անձինք հայտնում են, որ ըստ հետեւող տեսախցիկների վերջինս իրեն հանգիստ է պահել։ Նա ուղիղ քայլել է դեպի ոստիկանները եւ կրակել նրանց վրա։

XS
SM
MD
LG