Մատչելի հղումներ

Սպիտակ Տունը Կոնգրեսին նախազգուշացրել է չհաստատել Հայոց Ցեղասպանության բանաձեւը


Սպիտակ Տունը հայտարարել է, թե Կոնգրեսի բանաձեւը, որը հայերի սպանությունները Օսմանյան կայսրության տարիներին բնութագրում է ցեղասպանություն, կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին։

Սպիտակ Տան խոսնակ Մայք Համերը հայտարարել է, թե ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը չորեքշաբթի օրը դիմել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Հաուարդ Բերմանին եւ նախազգուշացրել է, թե կոնգրեսի հետագա գործողությունը բանաձեւի շուրջ կարող է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ջանքերին։

Կոնգրեսի հանձնախումբը ոչ-պարտավորեցուցիչ բանաձեւի քննարկումները սկսեց հինգշաբթի առավոտյան։ Հաստատվելու դեպքում, այս բանաձեւը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկությանը։

Թուրքիան նախազգուշացրել է, թե Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները կտուժեն եթե Ներկայացուցիչների պալատը հաստատի ցեղասպանության բանաձեւը։

Սպիտակ Տան համաձայն, նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ ունեցած իր զրույցում ասել է, թե գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի ջանքերը։ Պրն Օբաման հորդորել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման արձանագրությունների հաստատումը


XS
SM
MD
LG