Մատչելի հղումներ

Ամերիկայի Ձայնը հյուրընկալեց Հայաստան-Սփյուռք թեմայով քննարկումներ


Երիտասարդ հայ մասնագետների մի խումբ հանդիպում ունեցավ ՛՛Ամերիկայի Ձայնի՝՝ հայկական բաժնի լրագրողների եւ կենտրոնական լրատվության գլխավոր խմբագիր Ջաք Փեյթընի հետ, լրատվության, խոսքի ազատության եւ հայանպաստ խնդիրների շուրջ քննարկումների համար։

՛՛Այսօրվա հանդիպումը հայ երիտասարդ մասնագետներին հնարավորություն ընձեռեց մոտից ծանոթանալու մամուլի ազատությանը կապված խնդիրներին եւ համագործակցության եզրեր որոնել այդ բնագավառի մասնագետների հետ՝՝, ասաց ՛՛Քաղաքականության Ֆորում-Հայաստան՛՛ կազմակերպության ներկայացուցիչ Մարինե Սարգսյանը։

Քննարկվեց նաեւ ՛՛Ամերիկայի Ձայնի՝՝ հայկական բաժնի հեռուստատեսային ծրագրերի դերը Հայաստանի լրատվության ասպարեզում։ ՛՛Հեռուստատեսությունը մտահոգում է կառավարությանը, որովհետեւ այն մեծ ուժ է՝՝, ասաց Հայաստանից ժամանած լրագրող Մարինե Պետրոսյանը։

Մասնակիցները նաեւ քննարկեցին խնդիրներ, որոնք կարեւոր են հայկական Սփյուռքի եւ Հայաստանի համար, ներառյալ հայ-թուրքական հարաբերությունները։ ՛՛Սփյուռի մոտեցումները հայկական հարցերին բազմապիսի են, որովհետեւ Սփյուռքը ինքնին միօրինակ չէ՝՝, նշեց Կալիֆորնիայից ժամանած երիտասարդ իրավաբան Էդգար Մարտիրոսյանը։

Ամերիկայի հայկական բաժնի հեռուստատեսային ծրագրերը Հայաստանում հեռարձակվում են Հայաստանի Արմենիա հեռուստաընկերության կողմից։

XS
SM
MD
LG