Մատչելի հղումներ

Արաբական լիգան պաշտպանում է պաղեստինցիների ու Իսրայելի միջեւ անուղղակի բանակցությունները


Արաբական լիգայի պետությունները հաստատեցին պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ անուղղակի բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի առաջարկը։
Խաղաղության փակուղի մտած խաղաղության գործընթացը վերսկսելու համար ԱՄՆ-ը առաջարկել է իր միջնորդությունը։

Կահիրեում անցկացված հանդիպման ժամանակ Արաբական լիգայի արտգործանախարարները համաձայնվեցին պաշտպանել բանակցությունները նախապես չորս ամսվա համար։

Լիգայի առաջնորդները միեւնույն ժամանակ հայտարարեցին, թե անուղղակի բանակցությունները չպետք է վերածվեն ուղիղ բանակցությունների, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել այն տարածքները հրեաներով բնակեցնելու գործընթացը, որոնք պաղեստինցիները համարում են իրենց ապագա պետության տարածք։

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն ասել է, թե ինքը կենթարկվի Արաբական լիգայի քվեարկության արդյունքներին։

Արաբական լիգայի որոշումն արժանացել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հավանությանը, որը նրա խոսնակի խոսքերով, շարունակ հանդես է գալիս խաղաղության կոչերով։
Իսկ ահա Արաբական լիգայի նախագահ Ամր Մուսան, ընթերցելով ԱՄՆ-ի առաջարկն ընդունելու մասին որոշումը, հայտարարեց, թե Լիգան հաստատում է բանակցությունների առաջարկը՝ հակառակ խաղաղության հասնելու Իսրայելի դժկամությանը։

XS
SM
MD
LG