Մատչելի հղումներ

Ավստրալիացի ոստիկաններն Իսրայելում. Ինչպե՞ս են կեղծվել անձնագրերը


Ավստրալիայի ոստիկանության ու անձնագրային հարցերով մի խումբ պատասխանատու պաշտոնյաներ շուտով կժամանեն Իսրայել՝ պարզելու, թե ինչպես են պաղեստինցիների զինյալ առաջնորդներից մեկի սպանությունն իրագործած իսրայելցի լրտեսները կիրառել ավստրալիական անձնագրեր։

Նրանք այստեղ հանդիպելու են Ավստրալիայի ու Իսրայելի երկքաղաքացիություն կրող երեք անձանց, որոնց անձնագրերն են կիրառվել հունվար ամսին Համասի առաջնորդներից Մահմուդ ալ Մաբհուի սպանությունը Դուբայում իրականացնելու ժամանակ։

Դուբայի իշխանությունները հայտարարում են, թե համոզված են, որ սպանությունն իրականացրել են Իսրայելի լրտեսական Մոսադ գործակալության անդամները։ Իսրայելը մինչ այժմ ոչ հերքել ոչ էլ հաստատել է այս պնդումները։

Այս գործում ներքաշված է հրեա 26 գործակալ, որոնք կիրառել են նաեւ բրիտանական, իռլանդական, ֆրանսիական եւ գերմանական անձանգրեր։ Բոլոր այս երկրները բողոքել են անձագրերի կեղծման փաստի դեմ, սակայն սպանությունն իրականացնելու համար չեն դատապարտել Իսրայելին։

XS
SM
MD
LG