Մատչելի հղումներ

Հաագայում վերսկսվել է Ռադովան Կարադիչի դատավարությունը


Բոսնիայի նախկին սերբ ղեկավար Ռադովան Կարադիչը, ով դատվում է պատերազմական հանցագործությունների միջազգային ատյանի կողմից, հայտարարել է թե 1992-1995 թվականը տեղի ունեցած Բոսնիայի պատերազմում սերբիայի դատը ՛՛արդար եւ սուրբ՝՝ էր։

Կարադիչը այդ հայտարարությունը արել է երկուշաբթի օրը, Հաագայում վերսկսված իր դատավարությունում։

Նա մեղադրվում է մահմեդական փոքրամասնության ու Բոսնիա-Հեցոգովինայի խորվաթների դեմ ցեղասպանություն իրագործելու մեջ, ինչպես նաեւ 1995 թվականին, Սրեբրենիցայում սերբերի տարած հաղթանակից հետո մահմեդական տղամարդկանց սպանության մեջ։

Կարադիչը հերքում է այդ մեղադրանքները եւ բոյկոտել էր իր դատավարության բացումը հոկտեմբերին, իր պաշտպանությանը նախապատրաստվելու համար հավելյալ ժամանակ ստանալու պահանջով։

64-ամյա Կարադիչը կալանավորվել էր 2008 թվականի հուլիսին, աշխարհում ամենափնտրված հանցագործ հայտարարվելուց 13 տարի անց։

XS
SM
MD
LG