Մատչելի հղումներ

ԱՄՆ- ի տնտեսությունը աճ է արձանագրել 2009- ի վերջին եռամսյակում


ԱՄՆ-ի կառավարության կողմից հրապարակված զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի տնտեսության աճը գերազանցել է կանխատեսումները։ ԱՄՆ-ի առեւտրի նախարարության կողմից ուրբաթ օրը հրապարակված տվյալների համաձայն, երկրի ընհանուր ներքին արտադրանքը 5.9 տոկոսով գերազանցել է 2009 ի վերջին 3 ամիսների ընթացքում,ինչը պայմանավորված է բիզնեսի ոլորտի ծախսումների աճի հետ։ Երկի արտահանումների ծավալները եւս գերազանցել են կանխատեսումները։ Չնայած վերջին եռամսյակի բարձր ցուցանիշներին,2009- ի ընդհանուր ցուցանիշները արձանագրել են 2,4 տոկոսի անկում։ Վերջին տվյալների համաձայն, սպառողների ծախսումները նախորդ եռամսյակի համեմատ անկում են ապրել՝ արձանագրելով 1.7 տոկոսի աճ,ի համեմատ նախորդ եռամսյակի 2.8-ի աճին։

XS
SM
MD
LG