Մատչելի հղումներ

Հանդիպում Իրանի ու Հեզբոլլահի առաջնորդների միջեւ


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Սիրիայում հանդիպում է ունեցել Լիբանանից գործող Հեզբոլլահ մահմեդական շարժման ղեկավար Հասան Նասրալլահի հետ։
Հանդիպումը հրավիրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները եւ Լիբանանի ու Սիրիայի նկատմամբ Իսրայելից սպառնացող վտանգը։

Այս ամսվա սկզբին Իրանի նախագահը խոստացել էր պաշտպանել Հեզբոլլահին ու հորդորել Իսրայելի հետ պատերազմի դեպքում հավերժ ՝՝ազատվել՛՛ Իսրայելից։

Ահմադինեջադը Սիրիայում է՝ երկու երկրների միջեւ կապերն ամրապնդելու նպատակով բանակցություններ անցկացնելու համար։ Հանդիպումների ժամանակ երկու նախագահները խոստացել են միասնություն ու ստորագրել երկու երկրների միջեւ առանց վիզայի ճամբորդություններ կատարելու մասին պայմանագիր։

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի արտգոծնախարար Հիլարի Քլինթընը կոչ էր արել Սիրիային հեռու մնալ Իրանի հետ շփումներից։ ԱՄՆ-ը ցանկանում է մեկուսացնել Իրանին՝ միջուկային իր ծրագրերը շարունակելու եւ Համասի ու Հեզբոլլահի զինյալներին աջակցելու պատճառով։

XS
SM
MD
LG