Հնդկաստանը հայտնել է, որ 15 ամսվա ընթացքում առաջին բանակցությունները Պակիստանի հետ, երկու երկրների միջեւ փոխվստահության վերականգնման ուղղությամբ առաջին քայլն էր։ Հինգշաբթի օրը Նյու Դելիում հանդիպումից հետո, Հնդկաստանի արտգործնախարար Նիրուփամա Ռաոն խոստացավ շարունակել զրույզը պակիստանցի իր գործընկերոջ հետ։ 2008 ին Մումբայում իրականացված ահբեկչական հարձակումից հետո, այն այս երկու երկրների միջեւ առաջին բանակցություններն էին։ Հնդկաստանի արտգործնախարարը հորդորել է Պակիստանին՝ ավելին անել ահաբեկչության դեմ պայքարում։ Հնդկաստանը շարունակ մեղադրում է Պակիստանին, իր տարածքում տեղակայված ահաբեկչական խմբավորման կողմից Մումբայում կազմակերպած ահաբեկչական հարձակման մեջ։ Պակիստանը հայտնել է, որ քայլեր է ձեռնարկում ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ։