Մատչելի հղումներ

Ադրբեջանը Հայաստանի հետ ՛՛մեծ պատերազմ՝՝ սկսելու վտանգ է ակնկալում


Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողության դիմելու սպառնալիքները Հայաստանի դեմ, պատճառաբանելով, թե առաջընթաց չի արձանագրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու բազմակողմ բանակցություններում։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին վկայակոչող պետական հայտարարության մեջ ասված է, թե 15 տարուց ի վեր Հայաստանի հետ տարվող դիվանագիտական ջանքերը ապարդյուն են։ Հայտարարության մեջ նախազգուշացվել է ՛՛մեծ պատերազմի՝՝ մասին, եթե Հայաստանը Ադրբեջանի տարածքից չհեռանա։

1994 թվականին հաստատված հրադադարից ի վեր տարածաշրջանում շարունակվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հատուկենտ բախումները։

Անցյալ շաբաթ Ադրբեջանը հայտարարել է, թե երկու զինվոր է սպանվել եւ մի քանի ուշիշներ էլ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի մոտ հայկական կողմի բացած կրակից։

Հակամարտության կարգավորման բանակցությունները միջնորդում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Միացյալ Նահանգներից ։

XS
SM
MD
LG