Թուրքիայի քաղաքական եւ զինվորական ղեկավարները հայտարարել են, թե զինվորական հեղաշրջման վերաբերյալ հարցաքննությունները կանցկացվեն օրենքի համաձայն եւ պատասխանատու քայլերով։
Այդ մասին նշվել է հինգշաբթի օրը հրապարակված հայտարարությունում, երկրի վարչապետ Ռեչեփ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլա Գյուլի եւ զինյալ ուժերի պետ գեներալ Իլկեր Բաշբուհի միջեւ տեղի ունեցած հանդիպումից հետո։
Այս հանդիպումը հետեւում է ութ այլ պաշտոնյաների դատելու Ստամբուլի դատարանի որոշմանը, ինչը զինվորական հեղաշրջման մեջ կասկածվողների թիվը բարձրացնում է 20-ի։
Այս ձերբակալությունները շեշտում են լարվածության սրումը Թուրքիայի իսլամամետ իշխանությունների եւ զինվորականության միջեւ։ Վերջիններս իրենց համարում են երկրի աշխարհիկ ավանդույթների խնամակալը։
Զինվորականությունը վերջին 50 տարիներին տապալել է Թուրքիայի չորս կառավարություն։