ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ջրաշխարհի խոսնակն ասում է, թե այն կետաձուկը, որը չորեքշաբթի օրը սպանել էր իր մարզչին, մինչեւ դեպքը ցույց չի տվել անհանգստության որեւէ նշան։
Ըստ նրա, SeaWorld Park կոչվող այգում մասնագետներն այժմ ուսումնասիրում են այս կետաձկան փաստաթղթային ամբողջ պատմությունը՝ պարզելու համար, թե որոնք են արդեն երկրորդ մարզչին սպանելու նրա դրդապատճառները։
Չորեքշաբթի օրը կետաձուկը հենց ներկայացման ժամանակ լայն բաց է արել բերանը, բռնել մարզչին, երբ սարսափահար ամբոխը դիտում էր տեսարանը։ Այնուհետեւ ձուկը նրան տարել է ջրի խորքը, ինչի արդյունքում մարզիչը խեղդվել է։
Մի քանի այցելուներ տեսարանը դիտել են ստորջրյա ապակեպատ հատվածից, ովքեր ասել են, թե ջուրը ներկվել է մարզչի արյամբ, երբ կետաձուկը նրան մի քանի անգամ նետել է ինչպես խաղալիք։
Այս նույն կետաձուկը Կանադայի ջրաշխարհներից մեկում 1991 թվականին սպանել էր մեկ այլ մարզչի։ Դրանից հետո նրան գնել էր Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում գնտվող ջրաշխարհի ղեկավարությունը։
Անգլերեն killer whale կոչվող այս կաթնասուն կետաձուկը, աշխարհի ամենախոշոր կենդանին համարվող կապույտ կետի եւ դելֆինների ընտանիքից է։