Սերբիայի ոստիկանությունը խուզարկել է բոսնիացի սերբ, նախկին գեներալ Ռատկո Մլադիչի տունը։ Վերջինս մեղադրվում է Բոսնիա-Հերցեգովինայում 1990 ականներին ցեղասպանության իրագործման մեջ։ Ոստիկանների հատուկ խումբը խուզարկություն իրականացրեց Բելգրադից ոչ հեռու գտնվող նրա առանձնատանը։ Սերբիայի ռազմական հանցագործությունների հարցերով դատախազը վերջինիս տունը խուզարկելու հրաման էր արձակել Միավոված ազգերի կացմակերպության Հագայում շարունակվող ռազմական հանցագործությունների բացահայտումների դատական լսումների շրջանակներում։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով, Մլադիչի տանը հայտնաբերվել է 100,000 դոլար։ Խուզարկության ժամանակ տանն է գտնվել Մլադիչի որդի Դարկոն։ Սերբիայի իշխանությունները վերջերս պարբերաբար են խուզարկություններ անց կացնում պատերազմի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում՝ նրանց աջակցության ցանցը մասնատելու նպատակով։