Թուրք պաշտոնյաները հետաքննել են 49 զինծառայողների, որոնք ձերբակալվել են գործող կառավարությանը գահընկեց անելու ծրագրին մասնակից լինելու մեղադրանքնով։ Բարձրաստիճան զինծառայողների թվում են օդային ուժերի նախկին ղեկավարներ։ Վերջիններս քննության են ենթարկվել երեքբաբթի օրը՝ պետական հեղաշրջման "ծանր մուրճ" անունը կրող ծրագրի բացահայտումից հետո։ Թուրքական մամուլը հայտնում է, որ 2003 ին սկիզբ առած այս ծրագրի նպատակն է երկրի ապակայունացումը։ Զանգվածային ձերբակալությունները մատնանշում են Թուրքիայում գնալով խորացող հակասությունները Իսլամական արմատական Արդարադատություն եւ Զարգացում կուսակցոււթյան եւ երկրի աշխարհիկ ավանդույթները պաշտպանող բամակի միջեւ։