Մատչելի հղումներ

Թուրքիայում 14 բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել հարցաքննության համար


Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է, թե 14 բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ են ձերբակալվել Թուրքիայի իսլամամետ կառավարության տապալման եւ հեղաշրջման դավադրության ամբաստանությամբ։

Ոստիկանության համաձայն, ձերբակալվածների թվում են ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Իբրահիմ Ֆիրտինան եւ ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Օզդեն Օրնեկը Մոնդեն։ Սի Էն Էն Թուրք հեռուստակայանի համաձայն, բանակի ներկա ղեկավար գեներալ Իլկեր Բասբուրգը հետաձգել է Եգիպտոս կատարելլիք իր այցելությունը պետական անվտանգության գործողությունների հետեւանքով։

Լրատվամիջոցների համաձայն, կան կասկածներ, որ հեղաշրջման դավադրության մաս է կազմում թուրք-հունական լարվածության սրման մի ծրագիր, որը կհանգեցնի հունական ռազմաօդային ուժերի կողմից թուրքական ռազմական ինքնաթիռները կործանելու գործողության։ Դավադրության մաս են կազմում նաեւ մզկիթներում ռումբեր տեղադրելու ծրագրեր, Թուրքիայում քաոսային վիճակ ստեղծելու եւ կառավարությանը անկարող ներկայացնելու նպատակով։

XS
SM
MD
LG