Մատչելի հղումներ

Ամերիկացի գեներալ. “Զորքերի հետքաշումը կախված է Իրաքի կայունությունից”


Ամերիկյան ուժերի հետքաշումն Իրաքից ավելի դանդաղ ընթացք կստանա, եթե խնդիրներ ծագեն մարտի 7-ին նախատեսված համաերկրային ընտրություններից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան գեներալ Ռեյ Օդյորնոն:


Գեներալը հայտնել է, որ զորքերի հետքաշման ժամանակացույցը կվերանայվի, եթե Իրաքի նոր կառավարությունը առաջընթաց չունենա, կամ եթե արտաքին միջամտության նշաններ կամ միջխմբային լարումներ լինեն:

Սակայն ներկա դրությամբ, ըստ բարձրաստիճան զինվորականի, նման նշաններ չեն երեւում:


Վաշինգտոնը համաձայնել էր Իրաքից հետքաշել զորքերը մինչեւ օգոստոսի վերջ, իսկ ամբողջական հետքաշումն ավարտել մինչեւ 2011-ի վերջ:


Իրաքի ուժային կառույցները ստանձնել են մարտի 7-ի ընտրությունների անվտանգության ապահովումը:
Ռեյ Օդյորնոն նշել է, որ ԱՄՆ-ի օգնությամբ Իրաքի բանակը շատ կազմակերպված է, եւ ինքն ապահով է զգում քվեարկության համար նախատեսված անվտանգության ծրագրի համար:


Սա Իրաքում երկրորդ համերկրային ընտրություններն են` ԱՄՆ-ի ներխուժումից ի վեր:

XS
SM
MD
LG