Մատչելի հղումներ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հարձակումներում սպանվել է 27 մարդ


Աֆղանստանի կառավարությունը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի օդային հարձակումների հետեւանքով 27 աֆղան քաղաքացիներ են սպանվել երկրի հարավային շրջանում։

ՆԱՏՕ-ի Նախարարների խորհուրդը դատապարտել է այդ հարձակումը եւ այն բնութագրել է որպես ՛՛անարդարացնելի՝՝ գործողություն։ Նախնական տվյալներով, զոհվել է 33 մարդ, սակայն ավելի ուշ այդ թիվը 27-ի է իջեցվել։

ՆԱՏՕ-ի համաձայն, օդային հարձակումների թիրախը ապստամբ զինյալներն են, ովքեր այդ շրջանում են՝ դաշնակից ուժերի դեմ կռվելու համար։ ՆԱՏՕ-ը հայտարարել է, թե օդային հարձակումից հետո հայտնաբերել են վիրավորված կանանց եւ երեխաների եւ նրանց փոխադրել են բուժօգնության կենտրոններ։

Նանգարհար գավառում ինքնասպան ահաբեկչի իրագործած պայթեցման հետեւանքով զոհվել է ցեղապետ Հաջի Մոհամադ Զաման Ղամշարիկը, ում ղեկավարած զինյալները կարեւոր դեր են խաղացել 2001թվականին Օսամա Բին Լադենին Թորա Բորայում ձերբակալելու անհաջող գործողությունում։

XS
SM
MD
LG