Մատչելի հղումներ

Ո՞րն է Լյուֆթանզա ավիաընկերության օդաչուների գործադուլի պատճառը.


Գերմանական Լյուֆթանզա ավիաընկերությունը դիմել է դատարան՝ օդաչուների գործադուլը դադարեցնելու պահանջով, որի պատճառով ավիաընկերությունը ստիպված է եղել հետաձգել եվրոպական հազարավոր չվերթներ։ Չորսօրյա գործադուլը սկսվել էր երկուշաբթի օրը՝ աշխատանքային ապահովության շուրջ ծագած վեճի պատճառով։ Լյուֆթանզա ավիաընկերության խոսնակը նշել է, որ գործադուլը ուղեւորների համար մեծ դժվարություններ է ստեղծել։ Ավիաընկերությունը հայտնել է, որ հետաձգված չվերթների ուղեւորների մի մասը ուղարկվում են այլ ավիաընկերությունների ինքնաթիռներով կամ գնացքներով։՝՝Լյուֆթանզա՛՛ ավիաընկերության օդաչուները գործադուլի դուրս եղան՝ դրդված այն մտավախությունից, որ ավիաընկրությունը կարող է կրճատել աշխատողների աշխատավարձը՝ նրանց պարտականությունները հանձնելով ավելի ցածր վճարվող արտերկրյա ընկերությունների։ Ավիաընկերությունը հերքել է այս մտավախությունները եւ հայտնել, որ գործադուլի յուրաքնչյուր օրը ընկերության վրա նստել է 30 մլն դոլար։

XS
SM
MD
LG