Մատչելի հղումներ

Նախագահ Օբամայի առողջապահական ծրագիրը


Նախագահ Բարաք Օբաման նոր քայլեր է ձեռնարկում առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրի հաստատման ուղղությամբ։ Օրենքը հնարավորություն կտա ԱՄՆ- ի կառավարությանը սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմից բարձր գումարներ գանձելու փորձերը։ Այս առաջարկը նախորդում է Սպիտակ տանը նախագահ Օբամայի ծրագրած առողջապահական համաժողովին,որը իրար մոտ կբերի հանրապետականներին եւ դեմոկրատներին՝ առողջապահական խնդիրների քննարկման շուրջ։ Նախագահ Օբաման փորձում է համատեղել երկու առողջապահական ծրագրերը Կոնգրեսում։Երկու օրինագծերն էլ Սենատում քննադատվել են հանրապետականների կողմից։ Այս ծրագրերը, հաստատվելու դեպքում, կպարտադրեն ամերիկացիներին գնել առողջապահական ապահովագրություն,որի հաշվին հնարավոր կդառնա ապահովագրություն տրամադրել նրանց, ովքեր ապահովագրություն գնելու հնարավորություն չունեն։

XS
SM
MD
LG