Մատչելի հղումներ

՛՛Տոյոտա՝՝ ընկերությունը համաձայնել է պատասխանել օրենսդիրների հարցերին


՛՛Տոյոտա՝՝ ճապոնական ավտոընկերությունը համաձայնել է առաջիկա շաբաթ վկայություններ տալ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ պատասխանել ընկերության արտադրած մեքենաների անվտանգությանը վերաբերող հարցումներին։

Տոյոտա ընկերության տնօրեն Ակիո Տոյոդան լրագրողներին հայտնել է, թե պատրաստ է անկեղծորեն խոսել որակի վերահսկման բնագավառում իր ընկերության թույլ տված սխալների մասին։

Պրն. Տոյոդան հինգշաբթի օրը ընդունել է Ներկայացուցիչների պալատի պետական վերահսկողության եւ բարեփոխումների հանձնախմբի լսումներին մասնակցելու կոնգրեսական Էդոլֆուս Թաունզի հրավերը։


Կոնգրեսական Թաունզը հայտարարել է, թե բազմաթիվ ամերիկացիներ կորցրել են ՛՛Տոյոտա՝՝ մակնիշի մեքենաների նկատմամբ վստահությունը եւ լավ կլինի, որ ընկերության տնօրենը լուսաբանի ներկա կացությունը։

Ճապոնիայի երթեւեկի նախարար Սեիջի Մաեհարան ողջունել է ամերիկյան Կոնգրեսում վկայություններ տալու պրն. Տոյոդայի որոշումը, սակայն քննադատել է նախապես վկայություններ տալուց խուսափելու նրա գործելակերպը։

XS
SM
MD
LG