Ամերիկյան բանակի գեներալ Լարի Նիքըլսընը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի զորամիավորումներն այժմ ամբողջական վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի հարավային Մարջահ քաղաքում:
Թալիբների կարևորագույն կենտրոնը հանդիսացող այս քաղաքի վերջնական անվտանգության ու վերահսկողության համար, սակայն, ըստ գեներալի, առնվազն 1 ամիս ժամանակ կպահանջվի:
Նախորդ շաբաթ մեկնարկած լայնածավալ ռազմական գործողություններին հետևում են քաղաքի որոշ հատվածներում դիրքավորված թալիբ դիպուկահարների շարունակական կռիվները` կոալիցիոն և աֆղանական ուժերի դեմ:
Ըստ նախնական տվյալների, պայթյունների և դիպուկահարների գնդակներից, կոալիցիոն ուժերի 6 զինվոր է զոհվել միայն հինգշաբթի օրվա ընթացքում:
Գործողության ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հետևյալ պատկերն ունի. ՆԱՏՕ` 11, թալիբներ` 40, անմեղ զոհեր`15 մարդ: