Մատչելի հղումներ

Ոստիկանական ուժերի կրճատում Ռուսաստանում


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրահանգել է նշանակալիորեն կրճատել ներքին գործոց նախարարության աշխատուժը, ոստիկանության մաքրագործումների ջանքերով։

Ներքին գործոց նախարարությունում տիրող համատարած կոռուպցիայի դեմ վերջերս հարուցված մեղադրանքները մեծացրել են երկրի կառավարության վրա գործադրվող ճնշումները։ Իրավապաշտպան խմբերը ոստիկանական ուժերին մեղադրում են խոշտանգումների եւ ներգաշորթումների մեջ։

Պրն. Մեդվեդեւն ասել է, թե 20,000 աշխատատեղերից կազմված նախարարությունը կիսով չափ կկրճատվի։ Կրեմլի համաձայն, կկրճատվեն նաեւ ներքին գործոց նախարարության պատասխանատվությունները։

Կրճատվող պատասխանատվությունների թվում կլինի նաեւ
ավտոմեքենաների քննության պատասխանատվությունը, ինչը ոմանց կարծիքով, ոստիկանության մարմինները հաճախ չարաշահում են կաշառքներ կորզելու նպատակով։

XS
SM
MD
LG