Մատչելի հղումներ

Եվրամիության բանագնացը խոստանում է աջակցել Բոսնիային


Եվրամիության արտաքին կապերի ղեկավար Քաթրին Աշթընը խոստացել է աջակցել Եվրամիությանը անդամակցելու Բոսնիա-Հերցոգովինայի ջանքերին։

Աշթընը այս մասին հայտարարել է հինգշաբթի օրը, Սարաեւոյում։ Տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում նա մեկնելու է նաեւ Սերբիա եւ Կոսովո։ Նա ասել է, թե Բոսնիայի ապագան անկասկած Եվրամիության հետ է եւ արեւմտյան Եվրոպան պատրաստ է աջակցելու այդ նպատակին հասնելու Սարաեւոյի ջանքերին։

Վերջերս լարվածությունը սրվել էր Բոսնիա-Հերցոգովինայում, երբ բոսնիացի սերբերը քննարկել եւ հաստատել էին մի օրենսդրություն, որը կարտօնի անկախության հաստատման եւ Եվրամիությանը միանալու շուրջ հանրաքվեների կայացումը։

Ամերիկացի դիվանագետները բոսնիացի սերբ ղեկավար Միլորադ Դոդիկի կատարած անկախության հանրաքվեի կոչը նկատում են 1995 թվականի Դեյթոնաի համաձայնագրերի դեմ ուղղված լուրջ մարտահրավեր։ Ամերիկացի պաշտոնյաների համաձայն, այդ քայլը կարող է ապակայունացնել Բոսնիայի կենտրոնական կառավարությունը եւ սպառնալ ամբողջ տարածաշրջանի կայունությանը։

XS
SM
MD
LG