Մատչելի հղումներ

Իրանի գերագույն առաջնորդը ԱՄՆ-ին մեղադրում է ՛՛ստեր՝՝ տարածելու մեջ


Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեին Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընին մեղադրել է Պարսից Ծոց կատարած իր այցելության ընթացքում Իրանի դեմ ուղղված ՛՛ստեր՝՝ տարածելու մեջ։

Նա ասել է նաեւ, թե Միացյալ Նահանգները այդ տարածաշրջանը վերածում է ՛՛զինապահեստի՝՝, տարածաշրջանի երկրներից դրամ ստանալու նպատակով։

Իրանի պետական մամուլը այդ ակնարկները հրապարակել է չորեքշաբթի օրը։

Արտգործնախարար Քլինթընի այցը Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների նոր փուլի օգտին տարածաշրջանի երկրների աջակցությունը շահելու նպատակ է հետապնդել։

Այցելության ընթացքում տիկին Քլինթընը նախազգուշացրել է, որ տարածաշրջանում միջուկային զենքերի մրցավազք կսկսվի, եթե Իրանին հաջողվի միջուկային զենք զարգացնել։

Նա հայտարարել է նաեւ, թե Իրանում Հեռափոխական պահակազորի իշխանության հզորացմամբ երկիրը կարող է վերածվել ռազմական բռնատիրության։

XS
SM
MD
LG