Չորեքշաբթի օրը Աֆղանստանի բանակը երկրի դրոշն է բարձրացրել կենտրոնական մի շուկայում, ուր վերջերս ուժեղ հարձակումներ են իրագործվում Թալիբանի դեմ։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, դաշնակից ուժերը գրավել են Մարջահի կենտրոնական շուկան, սակայն ամբողջ շրջանի վերահսկողությանը չեն տիրապետում։
Աֆղան գեներալ Մոհյուդին Ղորիի համաձայն, Թալիբանի զինյալները խաղաղ բնակչությանը որպես պաշտպանիչ վահան են գործածում, Աֆղանստանի եւ ՆԱՏՕ-ի ուժերի հարձակումներից պաշտպանվելու համար։
Նա ասել է նաեւ, թե ըստ ականատեսների, Թալիբանը կանանց եւ երեխաների հրահանգում է տանիքի վրա կանգնել, եւ հրազենի կրակ է բացում նրանց շրջապատի վրա։ Անկախ աղբյուրները չեն հաստատել այդ հայտարարությունը։
ՆԱՏՕ-ը հայտարարել է, թե ռազմական գործողությունները հինգ օր առաջ Մարջահ ավանում սկսվելուց ի վեր 15 աֆղան քաղաքացիներ են սպանվել։ Միջազգային ներում կազմակերպության համաձայն, հազարավոր աֆղան քաղաքացիներ թակարդվել են այդ կռիվների շրջանում։