Մատչելի հղումներ

Բարեգործություն, թե՞ ահաբեկչություն


Պակիստանի դատարանը մերժել է դեկտեմբերին ահաբեկչության կասկածանքով ձերբակալված 5 ամերիկացիներին գրավի դիմաց ազատ արձակելու դիմումը:

Ամերիկացի ուսանողների փաստաբանների համոզմամբ, իրենց պաշտպանյալներին պարտավոր են ազատ արձակել գրավի դիմաց, մեղադրանքի համար բավարար փաստերի բացակայության պատճառով:

Երիտասարդների դեմ դեռևս քրեական գործ չի հարուցվել, սակայն նախնական տվյալների համաձայն, նրանք Պակիստանից փորձել են հատել Աֆղանստանի սահմանը, այդ երկրում ամերիկյան զորքերի դեմ կռվելու նպատակով:

Փաստաբանները պնդում են, որ 5 ամերիկացիների Աֆղանստան գնալու նպատակն է եղել բարեգործությամբ զբաղվելը:

XS
SM
MD
LG