Մատչելի հղումներ

Ձերբակալվել է թալիբների առաջնորդը


Պակիստանի զինվորական ղեկավարությունը հաստատել է այն տեղեկությունները, որ թալիբների առաջնորդներից Մոլլա Աբդուլ Ղանի Բարաբարը ձերբակալվել է:

ԱՄՆ-ի և Պակիստանի պաշտոնյաների խոսքերով, Բարաբարը ձերբակալվել է Կարաչիում, պակիստանցի և ամերիկացի հետախուզական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում:

Մոլլա Աբդուլ Ղանի Բարաբարը, ով աֆղանստանցի է ծագումով, Թալիբան խմբավորման երկրորդ ամենակարևոր պաշտոնն է զբաղեցնում` խմբավորման ղեկավարի դիրքը զիջելով թալիբների հիմնադիր` Մոլլա Մուհամմադ Օմարին:

Շատերի համոզմամբ, 2001 թվականից ի վեր, սա թալիբների ամենակարևոր առաջնորդի ձերբակալությունն է ողջ պատերազմի ընթացքում:

XS
SM
MD
LG