Մատչելի հղումներ

Օլիմպիադա


Հոկեյի Միջազգային Ֆեդերացիան հայտնել է,որ 2010- ի Օլիմպիական խաղերի ժամանակ ԱՄՆ- ի հոկեյի թիմի 2 անդամները ստիպված կլինեն ծածկել իրենց սաղավարտի վրա գրված կարգախոսները։ Ռայան Միլլերը երկուշաբթի օրը փորձի ժամանակ կրել է ՝՝Միլլըրի ժամանակ՛՛ կարգախոսը կրող սաղավարտ, իսկ Ջոնաթըն Քուիքը ՝ ՝՝Աջակցեք մեր զորքերին՛՛ կարգախոսը։ Հոկեյի Միջազգային Ֆեդերացիայի խոսնակը հայտնել է, որ Օլիմպիական Կոմիտեն արգելում է, մարզիկներին կրել գովազդային կամ քարոզչական իմաստ կրող կարգախոսներ համազգեստների վրա։ Ռայըն Միլլերը հատնել է, որ կհանի ՛՛Միլըր Թայմ ՛՛ կարգախոսը, որը կարող է գովազդել ամերիկյան Միլըր Լայթ գարեջուրը, սակայն նա կպայքարի "Matt Man" կարգախոսը կրելու համար, ի հիշատակ իր մահացած ընկերոջ։

XS
SM
MD
LG