Մատչելի հղումներ

ՈՒկրաինայի ընտրությունները


Ուկրաինայի խորհրդարանի որոշմամբ Փետրվարի 25 ին կկայանա նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությունը։ Վերջինիս մրցակից Յուլիա Տիմոշենկոն սակայն, շարունակում է պայքարը ընտրությունների արդյունքների վերանայման համար։ Ուկրաինայի խորհրդարանի 450 անդամներից 238 ը քվեարկել է երդման արարողության հաստատման համար։ Այդուհանդերձ, ներկա վարչապետ Տիմոշենկոյի կողմնակիցները ամեն կերպ փորձել են խոչընդոտել քվեարկությունը։ Տիմոշենկոն պնդում է, որ Յանուկովիչի կողմնակիցները փետրվարի 7-ին, ընտրությունների երկրորդ փուլում իրեն զրկել են մեկ միլիոն քվեներից։ Ըստ ընտրությունների վերջնական արդյունքների Տիմոշենկոն պարտություն է կրել 888,000 քվեների տարբերությամբ։ Երեքշաբթի օրը Տիմոշենկոյի կողմնակիցները հայտարարել են , որ վերջինս իր պաշտոնից ինքնակամ չի հրաժարվի։ Անցյալ շաբաթ Եւվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հայտարարել է, որ ընտրություններն Ուկրաինայում անցել են ազատ եւ արդար։

XS
SM
MD
LG