Մատչելի հղումներ

Մամուլի աշխատակիցների դեմ հարձակումները 2009 թվականին աճել են


Լրագրողների պաշտպանության հանձնախումբը հայտարարել է, թե անցյալ տարում սպանված լրագրողների թիվը գերազանցում է 1992 թվականից ի վեր գրանցված թվերին։

Մամուլի դեմ կատարվող հարձակումների մասին հրապարակած իր ամենամյա զեկույցում Լրագրողների պաշտպանության հանձնախումբը հայտարարել է, թե 71 լրագրող է սպանվել ամբողջ աշխարհում 2009 թվականի ընթացքում, 2008 թվականին գրանցված 41 նմանատիպ սպանությունների համեմատությամբ։

Մամուլի աշխատակիցների իրավապաշտպան խումբը անցյալ տարվա սպանությունների շեշտակի աճը վերագրում է Ֆիլիպիններում ընտրությունների հետ կապված 31 սպանություններին։ Զեկույցի համաձայն այդ սպանությունները վատթարագույնն են Լրագրողների պաշտպանության հանձնախմբի կողմից արձանագրվող դեպքերի շարքում։

Ֆիլիպիններից հետո, լրագրողների համար ամենամահացու պայմաններն են տիրել Սոմալիայում, Իրաքում եւ Պակիստանում։ Սոմալիայում 2009 թվականին սպանվել է 9 լրագրող, մինչ թե՛ Իրաքում ու թե՛ Պակիստանում զոհվել է 4 լրագրող։

XS
SM
MD
LG