Մատչելի հղումներ

Իրանական ուրանը Թուրքիայո՞ւմ


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իրանի Իսլամական Հանրապետությունում իր պաշտոնական այցի ընթացքում, քննարկել է այդ երկրի միջուկային ծրագրերին առընչվող հարցեր:

Դավութօղլուն արդեն իսկ հանդիպել է իր պաշտոնակից Մանուչեր Մոթաքիի հետ: Նախատեսվում է նաև նրա հանդիպումը երկրի նախագահ Ահմադինեջադի հետ:

Թուրքիան խոստացել է աջակցել Իրանին ՄԱԿ-ի կողմից այդ երկրի միջուկային ծրագրերի արդյունքում կիրառվող պատժամիջոցների հարցում:

Այս պահին Իրանին առաջարկվող լուծումն է, այդ երկրում հարստացված ուրանի միջուկային վառելիքով փոխարինումը: Թուրքիան առաջարկել է իրականացնել այս փոխանակումն իր երկրի տարածքում, մինչդեռ իրանական կողմը ցանկանում է այդ գործընթացն անցկացնել իր հողի վրա:

XS
SM
MD
LG