Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-իհարձակումներում սպանվել են աֆղան քաղաքացիներ


Երեք այլ աֆղան քաղաքացիներ են սպանվել Թալիբանի ուժերի դեմ, հարավային Հելմանդ գավառում ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցող հարձակումների հետեւանքով։

ՆԱՏՕ-ի հրամանատարները հայտարարել են, որ Թալիբանին այդ շրջանից դուրս մղելու գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության պաշտպանությունը կարեւոր առաջնահերթություն է իրենց համար։ Սակայն, կիրակի օրվա հարձակման հետեւանքով դաշնակից ուժերի հրթիռները հարվածել էին մի տուն՝ սպանելով 12 աֆղան քաղաքացիների։

Երեքշաբթի օրը, մեկ այլ հարձակման ընթացքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից սպանվել են հինգ այլ քաղաքացիներ հարեւան Քանդահար գավառում։

Մոտ 15.000 զինվորներ Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից եւ Աֆղանստանից ներգրավված են Աֆղանստանում 2001 թվականից ի վեր շարունակվող պատերազմում ամենածավալունը նկատվող այս հարձակման մեջ։

XS
SM
MD
LG