Մատչելի հղումներ

Ձնամրրիկները եղանակային վատ պայմաններ են առաջացրել ԱՄՆ-ի հարավային նահանգներում


Ամերիկայի հարավային նահանգներում ձնամրրիկների հետեւանքով փակվել են դպրոցներն ու օդանավակայանները, եւ գրանցվել են եղանակային վատ պայմաններին առնչված ավտովթարներ։

Ձյունախառն անձրեւները Տեխաս եւ Հարավային Կարոլինա նահանգներից շարժվել են դեպի Ջորջիա եւ Ֆլորիդա։ Իսկ Ատլանտայի օդանավակայանը հետաձգել է հարյուրավոր ինքնաթիռների թռիչքները։

Տեխասի Դալաս քաղաքում տասնամյակներից ի վեր, առաջին անգամը լինելով, մոտ 32 սանտիմետր ձյուն է տեղացել։

Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Բալթիմորի եւ Վաշինգտնի օդանավակայանները վերաբացվել են, սակայն թռիչքների ուշացումներ են ակնկալվում։

Մայրաքաղաք Վաշինգտոնի մետրոյի գծերը աշխատում են ուշացումներով, սակայն երթեւեկը խաթարվել է գծից դուրս եկած մետրոյի վագոնի վթարի պատճառով։

Մայրաքաղաքում բազմաթիվ փողոցներ փակ են, իսկ երթեւեկը կանգառի է մատնված, մետրոյի վթարի վայրը շտապող մեքենաների պատճառով։ Վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։

Վթարը տեղի է ունենում ձնամրրիկների պատճառով պետական հաստատությունների գործունեության հնգօրյա դադարից հետո։



XS
SM
MD
LG