Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մայրաքաղաքը՝ ձյան հաստ շերտի տակ


ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ու նրա հարակից Վիրջինիա եւ Մերիլենդ նահանգներում շաբաթ օրը շարունակվում է ուժեղ ձնաբուքը։ Մայրաքաղաքն արդեն ծածկված է 75 սանտիմետր ձյան շերտով։Սկսվել են քամիներ, ընկել տեսանելիության աստիճանը։

Վաշինգտոնում փակ են բոլոր խանութները։ Կանգ է առել երթեւեկությունը:Դեռեւս ուրբաթ օրվա կեսօրից փակվել էին դաշնային կառավարության ու մասնավոր ընկերությունների հաստատությունները։ Բնակչությանը կոչ է արված մնալ տներում։

Ձնաբուքը տարածվել է դեպի Արեւմտյան Վիրջինիա, Փենսիլվանիա, Դելըվեր ու Նյու Ջերսի նահանգներ։
Նման ձնաբուք Վաշինգտոնում որեւէ անգամ չի գրանցվել անցած 9Օ տարիների ընթացքում։
Չեղյալ են հայտարարված օդային ու երկաթուղային երթերը։

Գրանցվել են ավտոճանապարհային մի շարք աղետներ, կոտրվել են բազում ծառեր, որոշ շրջաններ՝ զրկվել էլեկտրականությունից։
Ձնաբքի մեջ հայտնված նահանգներում շարունակ գործում են ձյուն մաքրող հազարավոր մեքենաներ, ճանապարհներին լցվել է մի քանի հարյուր հազար տոննա աղ։ Մի քանի նահանգներում ծախսվել է մաքրման աշխատանքների համար հատկացված գումարների մեծ մասը։


Իսկ ինչպես բնությամբ հիացողներն են ասում, քաղաքները հայտնվել են բնության սպիտակ ու մաքուր սավանի տակ։

“Ձյունն իր հեքիաթն է պատմում“:

XS
SM
MD
LG