ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, գաղտնի հետախուզության պաշտպնյաներն ու Կոնգրեսի անդամները հանդիսավոր արարողությամբ հարգել են Կենտրոնական հետախուզության գործակալության 7 պաշտոնյաների հիշատակը, ովքեր զոհվել էին անցյալ տարի, Աֆղանստանում տեղի ունեցած պայթեցման հետեւանքով։
Նախագահը 7 զոհված պաշտոնյաներին բնութագրել է հերոսներ՝ ավելացնելով, որ նրանք հիանալի ծառայություն են մատուցել իրենց հայրենիքին։ Նախագահը նշել է, որ նրանց զոհաբերությունը ապացուցում է պատերազմը հաղթանակով ավարտելու եւ Միացյալ Նահանգների անվտանգությունը պահպանելու կարեւորությունը։