Մատչելի հղումներ

Ձյունամրրիկ մայրաքաղաք Վաշինգտոնում


Հսկայական քանակությամբ ձյուն է տեղացել ԱՄՆ-ի արեւելյան նահանգներում։ Ակնկալվում է, որ մայրաքաղաք Վաշինգտոնում 5Օ-ից մինչեւ 75 սանտիմետր բարձրությամբ ձյուն կկուտակվի մինչեւ շաբաթավերջ։

Դաշնային կառավարության պաշտոնյաները տուն վերադառնալու արտոնություն են ստացել եւ հանրությանը մայրուղիները չգործածելու կոչ է արվել։

Համերկրային օդերեւույթաբանության ծառայության համաձայն ծանր եւ թաց ձյունը եւ ուժեղ քամիները կարող են ՛՛չափազանց վտանգավոր՝՝ պայմաններ ստեղծել գիշերվա ընթացքում։

Օդերեւույթաբաններն ասում են, թե այս ձյունամրրիկը կարող է գրանցվել որպես ամենասաստիկը Վաշինգտոնում , 9Օ տարի առաջ, 1922 թվականին տեղի ունեցած ձյունամրրիկից ի վեր։

XS
SM
MD
LG