Իրանի զինված ուժերի ավագ պաշտոնյաներից մեկը կոչ է արել Պարսից ծոցի արաբական երկրներին չգնել ԱՄՆ-ի հրթիռային պաշտպանական համակարգեր։
Իրանը մեղադրել է, ծովածոցի արաբական երկրներին պաշտպանական հրթիռային համակարգեր վաճառելով՝ Իրանի եւ պարսից ծոցի երկրների միջեւ բաժանարար ստեղծելու մեջ։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը պաշտպանեց ամերիկյան կողմի նկատառումները, նշելով,որ դրանք ելնում են այս երկրների անվտագությանը ծառայելու նպատակից, քանի որ Իրանը, հաշվի չառնելով միջազգային համայնքի կարծիքը, շարունակում է միջուկային ծրագրերը։