Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահական թեկնածուն նախազգուշացնում է զանգվածային ցույցերի մասին


Ուկրաինայի վարչապետ եւ նախագահական թեկնածու Յուլիա Տիմոշենկոն սպառնում է զանգվածային բողոքների կոչ անել, եթե իր մրցակիցը փորձի կեղծել կիրակի օրվա նախագահական ընտրությունների արդյունքները։

Նա այդ հարարությունն արել է հինգշաբթի օրը, Կիեւում, եւ կրկնել է, որ իր մրցակից Վիկտոր Յանուկովիչը փորձում է կեղծել ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները՝ վերջին պահին խորհրդարանի միջոցով ընտրականոնների փոփոխություններ իրագործելով։

Յուլիա Տիմոշենկոն զգուշացրել է, որ այդ փոփոխությունները կխանգարեն արդար ընտրությունների կայացմանը։

2004 թվականին Տիմոշենկոն ղեկավարել էր զանգվածային ցույցեր Վիկտոր Յանուկովիչի ընտրության դեմ, ավելի ուշ խարդախ հայտարարված նախագահական ընտրություններում։

XS
SM
MD
LG