Հնդկաստանի իշխանությունները նոր ոստիկանական ուժեր են ուղարկել Քաշմիրի հնդկական ամենամեծ Սրինագար քաղաք: Այս որոշումը նպատակ ունի դադարեցնել մահմեդական մի տղայի մահվանից հետո Սրինագարում սկսված բողոքի ցույցերը:
13-ամյա Վամիք Ֆորուքը զոհվել էր ոստիկանության կողմից կիրառվող արցունքաբեր գազի սրվակի հարվածից:
Ոստիկանական ուժերի և ցուցարարների շարունակական բախումների արդյունքում հնդկական Քաշմիրում վերջին 3 օրերի ընթացքում միայն, ավելի քան 100 մարդ է վիրավորվել:
Հինգշաբթի օրվանից քաղաքի տարբեր հատվածներում արգելվել են հանրահավաքները: Ոստիկանությունը հորդորել է սրինագարցիներին մնալ տներում: