Մատչելի հղումներ

Ճնշումները կարող են խաթարել


Չինաստանը հայատարարել է, որ Իրանի միջուկային ծրագրերի պատճառով այդ երկրի վրա ճնշումներ բանեցնելու հանգամանքը բարդացնում է իրավիճակն ու խոըչնդոտում դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելուն:

Չինաստանի արտգործնախարար Յանգ Ջիեչըն, փետրվարի 4-ին Ֆրանսիայում մասնավորապես ասել է, թե պատժամիջոցներ կիրառելու ճանապարհով Իրանին սպառնալը կարող է խաթարել բանակցային գործընթացը:

Միացյալ Նահանգներն ու եվրոպական մի շարք պետություններ ՄԱԿ-ի միջոցով ճնշումներ են բանեցնում Իրանի նկատմամբ` այս կերպ փորձելով բանակցությունների առարկա դարձնել այդ երկրի միջուկային նկրտումները:

Միավորված Ազգերի Կազմակերպության նախորդ 3 որոշումներին իրանական կողմն անհաղորդ է մնացել:

XS
SM
MD
LG