Մինչեւ այս տարվա մարտի վերջը ԱՄՆ-ը ու Ռուսաստանը պիտի ստորագրեն միջուկային զենքերը վերահսկելու մասին անցած երկու տասնամյակների ընթացում առաջին ամենամեծ պայմանագիրը
Ինչպես զենքերը վերահսկելու հարցերով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում ամենաավագ պաշտոնյան՝ փոխարտգործնախարար Էլեն Թաուշերն է ասում. ՝՝Ավարտին են մոտենում 1991 թվականին կնքված Ռազմավարական զենքերի կրճատման պայմանագիրը նորով փոխարինելու շուրջ անցկացվող բանակցությունները՛՛։
Հինը՝ ՍՏԱՐՏ 1-ը նորով փոխարինվելու պահը պիտի գար ավելի վաղ՝ մինչեւ 2ՕՕ9ի դեկտեմբերի ավարտը։ Սակայն այն ժամանակ բանակցությունները մտան փակուղի։
ՍՏԱՐՏ 1-ը պահանջում էր, որ կողմերից յուրաքանչյուրը հրաժարվեր միջուկային իր բոլոր մարտագլխիկների մեկ չորրորդից՝ դրանց թիվը նվազեցնելով մինչեւ 6ՕՕՕ-ի։
Հուլիս ամսին Օբամայի ու Ռուսաատանի նրա պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւի միջեւ անցկացված հանդիպման ժամանակ կայացված համաձայնության համաձայն, ըստ նոր պայմանագրի յուրաքանչյուր երկիր կարող է կրել 15ՕՕից մինչեւ 1675 մարտագլխիկ։
Այսօր պայմանագիրը ստորագրելու առջեւ ուղին բաց է։ Եւ այդ մասին հայտարաում է նաեւ Ռուսասատնի խորհրդարանի վերին պալատի արտաքին հարաբերություննեի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մարգելովը։ Նրա խոսքերով դրա համար մնացել է առավելագույնը մեկ եռամսյակ։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հին պայմանագրի ժամկետը անցած դեկտեմբերին լրանալուց մինչեւ նորը ստորագրելու պահը կողմերի միջեւ փաստորեն չի գործում միջուկային զենքերը կրճատելու մասին որեւէ պայմանագիր, պետք ասել, որ Վաշինգտոնն ու Մոսկվան հայտարարել են, թե մինչեւ նորի ստորագրումը հավատարիմ կմնան հնի պահանջներին։