Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ Աֆղանստանի զորքերը նախապատրաստվում են կարեւոր հարձակման


Միացյալ Նահանգների ու Աֆղանստանի հրամանատարների համաձայն, հազարավոր դաշնակից ուժեր Աֆղանստանի հարավային շրջանում ծրագրում են լայնածավալ հարձակում սկսել Թալիբանի հենակետերի դեմ։

Նրանք ասում են, թե դաշնակից ուժերի այդ առաքելության գլխավոր նշանակետը Թալիբանի կողմից վերահսկվող Հելմանդ գավառի ապստամբ ուժերն են։ Այս հարձակումը ամենածավալունն է նկատվում հավելյալ 30,000 ամերիկացի զինվորներ Աֆղանստան ուղարկելու մասին նախագահ Օբամայի հայտարարությունից ի վեր։ Հարձակման ճշգրիտ թվականի մասին տեղեկություններ չկան։

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտարարել են, թե չորեքշաբթի օրը Աֆղանստանի հարավային շրջանում ռումբի պայթյունից սպանվել է երկու ամերիկացի զինվոր։

Միաժամանակ, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հանդիպում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահի հետ՝ Թալիբանի հետ հաղորդակցվելու ձեւերի մասին խորհրդակցելու նպատակով։

XS
SM
MD
LG