Մատչելի հղումներ

Իրանում 9 մեղադրյալներ մահապատժի են դատապարտվել


Իրանում շուտով մահապատժի կենթարկվեն հավելյալ 9 անձինք, հունիսի նախագահական ընտրություններից հետո երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի կազմակերպման մեղադրանքով։ Fars News տեղեկատվական գործակալությունը մեջբերել է Իրանի գլխավոր դատավոր Էբրահիմ Ռաիզիին, որը նշել է, թե 9 մեղադրայլները, ինչպես նաեւ անցյալ շաբաթ մահապատժի ենթարկված 2 այլոք կապեր են ունեցել հակահեղափոխական խմբավորումների հետ։ Իրանի պաշտոնատար անձինք հայտնում են, որ 3 ակտիվիստներ՝ Մոհամեդ Ռեզան, Ալի Զամանին եւ Արաշ Ռահմանիփոուրը կախաղան են բարձրացվել անցյալ շաբաթ։ Սա հակակառավարական ակտիվիսների մահապատժի ենթարկման առաջին դեպքն էր նախագահական ընտրությունից հետո ։Մարդու իրավունքների պաշտպան խմբերը պնդում են, որ մեղադրյալներից երկուսը ձերբակալվել էին դեռեւս հունիսյան ընտրություններից առաջ եւ բողոքի ցույցերի կազմակերպման հետ ոչ-մի կապ չունեն։ Մինչդեռ Իրանը հայտնել է, թե վերջիններս խոստովանել են, որ սպանություններ եւ պայթյուններ են կազմակերպելու մասին, միապետական կարգերը վերականգնելու նպատակ ունեցող Իրանի Թագավորական համագումար կազմակերպության պատվերով։

XS
SM
MD
LG