Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության պաշտոնյաների համաձայն, Պենտագոնը երկու պատերազմների ռազմավարության ծրագրերից կանցնի բազմաթիվ փոքր հակամարտությունների կարգավորման ծրագրերի։
Ռազմական մարտավարությունների վերաբերյալ Պենտագոնի նոր ուսումնասիրությունը կվերլուծի ապագա ռազմական սպառնալիքները եւ կկենտրոնանա Աֆղանստանում, Իրաքում, Պակիստանում եւ Եմենում տեղի ունեցող հակամարտություններին արձագանքելու մարտավարությունների վրա։
Նոր ուսումնասիրության հրապարակումը զուգադիպում է Պենտագոնի 2011 թվականի բյուջեի ներկայացմանը։
Լրատվական հաղորդագրությունների համաձայն, Կոնգրեսի լիազորած զեկույցը կշեշտի Միացյալ Նահանգներին համակարգչային հարձակումներից եւ ահաբեկչությունից պաշտպանելու հարցերը։
Պաշտպանության նախարարության պաշտոնյաների համաձայն, այդ ուսումնասիրությունը կհորդորի նաեւ նոր ուղղաթիռների կիրառությունը Աֆղանստանի դժվարանցանելի շրջաններում։
Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը անցյալ տարի բարձր տեխնոլոգիայի մի քանի ծրագրերի կրճատում էր առաջարկել։ Նրա առաջարկած բյուջեն շեշտում է առավել ցածր տեխնոլոգիայի կիրառությունը մարտադաշտերում։