Այսօր Բարաք Օբաման ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանն է տրամադրելու 2011 թվականի պետական բյուջեի առաջարկը: 3.8 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով բյուջեի ծրագիրը հիմնականում ուղղված է լինելու աշխատատեղեր ստեղծելուն և երկարաժամկետ առումով ֆինանսական պակասորդի կրճատմանը:
Ֆինանսական այս տարին, որ ավարտվելու է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել պակասորդի տեսանկյունից: Այդ թիվն, ըստ կանխատեսումների, 2010-ին հասնելու է մինչև 1.6 տրիլիոն դոլարի:
Սպիտակ տան տվյալների համաձայն, սկսած 2011-ից, ամերիկյան բյուջեի պակասորդը նվազելու է` հաջորդ տարի 1.3 տրիլիոն դոլար կազմելով:
Ի դեպ, մինչ այս Միացյալ Նահանգների բյուջեի պակասորդն ամենաբարձրն է գնահատվել 2009-ի ընթացքում, որը կազմել էր շուրջ 1.41 տրիլիոն դոլար: