Մատչելի հղումներ

Նոր բախումներ Քաշմիրում


Հնդկաստանին պատկանող Քաշմիրի վիճահարույց տարածքում ցուցարարներն այսօր քարեր էին նետում ոստիականական ուժերի վրա՝բողոքելով մեկ օր առաջ ոստիկանների կողմից պատանի մի տղայի սպանության փաստի եմ։ Կիրակի օրը արցունքաբեր գազի եւ մահակների միջոցով հակահնդկական ցույցերը ցրելու արդյունքում էր սպանվել տղան, վիրավորվել 8 ցուցարար։


Երկուշաբթի օրվա բախումների արդյունքում վիրավորվել է 13 ցուցարար եւ 7 ոստիկան։ Ցույցերը ցրելու նպատակով Քաշմիրի գլխավոր քաղաք Սրինիգարում ոստիկանական ուժերը ցուցարարների նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ։


Հակահնդկական տրամադրությունները մեծ են մահմեդական մեծամասնություն ունեցող Քաշմիրում, որտեղ անջատողականներն արդեն մի քանի տասնամյակ են մղում Հնդկաստանից անկախանալու, կամ Պակիստանի հետ միավորվելու պայքար։
Այս պայքարի արդյունքում զոհվել է 47 հազար մարդ։

XS
SM
MD
LG