Մատչելի հղումներ

Իրանը հրաժարվել է


ՄԱԿ-ի Միջուկային Էներգիայի Գործակալության (IAEA) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Դավոսում հայտարարել, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են առաջարկությունների նորացված փաթեթով:

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, Ամանոն առաջին անգամ էր հրապարակային ելույթվ հանդես գալիս այս պաշտոնում, որը նա ժառանգել էր 2 ամիս առաջ Մուհամադ Էլ Բարադեյից:

Իրանի հետ բանակցությունները շարունակվում են այդ երկրում հարստացված ուրանը Ֆրանսիա և ապա Ռուսաստան տեղափոխելու շուրջ: Փոխարենը իրանական կողմն անհրաժեշտ բարձրորակ վառելիք է ստանալու, միջուկային հետազոտությունները շարունակելու համար:

Արևմտյան դիվանագետների խոսքերով, Իրանն արդեն իսկ հրաժարվել է առաջարկությունների այս փաթեթից:

XS
SM
MD
LG