Փարիզում, իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարը հայտարարել է, որ նոր մարտահրավերները, ինչպիսիք են ՝ կլիմայական փոփոխությունները, ահաբեկչությունը, Եվրոպային էներգիայի մատակարարման նկատմամբ սպառնալիքները, հաղթահարելու համար հարկավոր են նոր մոտեցումներ։ Քլինթընը նշել է, որ ՆԱՏՕ-ն վերանայում է իր ռազմավարությունը, ԱՄՆ- ը՝ եւվս քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Քլինթընը հերքել է մտավախություններն այն մասին, որ Եվրոպան նախագահ Օբամայի վարչակազմի առաջնային ցանկում չի գտնվում՝ ավելացնելով, որ Եւվրոպայի անվտանգությունը ԱՄՆ- ի արտաքին քաղաքականության գլխավոր հարցերից է։ Քլինթընը խոսել է նաեւ ԱՄՆ- Ռուսաստան հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ Օբամայի վարչակազմը երկու երկրների հարաբերությունների բարելավումը համարում է իր գլխավոր նվաճումներից մեկը։