Մատչելի հղումներ

Բին Լադենը կոչ է անում հրաժարվել


Ալ Քաիդայի ղեկավար Օսամա Բին Լադենի նոր ձայնագրությունը հեռարձակվել է "Ալջազիրա" հեռուստաընկերության եթերում: Հաղորդագրությունում Բին Լադենը մեղադրել է Միացյալ Նահանգներին և այլ զարգացած երկրների` գլոբալ տաքացումը խրախուսելու մեջ:

Իր խոսքերով կլիմայի փոփոխությունը ոչ թե գաղափարախոսական գործիք, այլև տեղի ունեցող իրողություն է, ինչի համար, ըստ Բին Լադենի, պատասխանատվություն են կրում խոշոր արդյունաբերություն ունեցող երկրները:

Նա նաև կոչ է արել բոյկոտել ամերիկյան դոլարը և այդ կերպ հարված հասցնել զարգացած երկրների տնտեսություններին: Ամերիկյան տարադրամից հրաժարվելու ճանապարհն Ալ Քաիդայի ղեկավարը միակ տարբերակն է համարում իր խոսքերով “մարդկությանը ամերիկյան ստրկությունից և կախվածությունից ազատելու համար”:

Ձայներիզի իրական լինելը դեռևս չի ճշտվել, սակայն 1 շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ նման հաղորդագրությունն է:

XS
SM
MD
LG